HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռեր»-ի անդամ Վարդգես Գևորգյանն ազատվեց կալանքից

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ՊՊԾ գնդի գրավման գործով նիստին կալանքից ազատվեց  «Սասնա ծռեր» խմբավորման եւս մեկ անդամ ՝ Վարդգես Գեւորգյանը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը եւ պատգամավորական անձնական երաշխավորությամբ փոխեց Վարդգես Գեւորգյանի խափանման միջոցը։

Այսօրվա նիստի սկզբին հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը դատարանին ներկայացրած միջնորդության մեջ նշեց, որ Վարդգես Գևորգյանը ազատամարտիկ է և «Սասնա ծռեր»-ին  ցանկացել է աջակցել, սակայն չի հասցրել անգամ հեռանալ իր զորամասից, քանի որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ծառայել է առաջնագծում։ Վարդգես Գեւորգյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանը եւ Վահե Էնֆիաջյանը։

Դատավարական կողմերը միացան միջնորդությանը, դատախազ Հակոբ Ենոքյանը եւս չառարկեց։

Ընդմիջման ընթացքում դատարան ժամանեցին երաշխավորություն ներկայացրած պատգամավորները։ Իսկ խորհրդակցական սենյակ գնալուց հետո դատավորը որոշում կայացրեց՝ բավարարել միջնորդությունը։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ի 11 ամբաստանյալներից՝ Արմեն Լամբարյան, Աշոտ Պետրոսյան, Արթուր Մելքոնյան, Տիգրան Սարգսյան, Արթուր Սողոմոնյան, Գառնիկ Հովակիմյան, Հովհաննես Վարդանյան, Մանվել Աթոյան, Վարդգես Գևորգյան, Կարո Եղնուկյան և Խաչատուր Գիչյան 9-ի խափանման միջոց կալանքը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter