HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Սադոյանը հանդիպել է Վրաստանի արտգործնախարարին և զրուցել Վրաստանի տարածք սիրիահայերի մուտք գործելու հարցերի շուրջ

Հունիսի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Դավիթ Զալկալիանիին:

Շնորհավորելով Վրաստանի արտգործնախարարին պաշտոնի ստանձնման առթիվ՝ ՀՀ դեսպանը հաջողություններ է մաղթեց  և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական բարեկամական հարաբերություններն առավել կխորանան։

Ինչպես տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ, անդրադարձել բարձր մակարդակի փոխայցելություններին, երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, զբոսաշրջությանը և այլն։

Իր խոսքում դեսպան Սադոյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և այն հնարավորություններին, որոնք ընձեռում է այդ համաձայնագիրը։ Նախարար Զալկալիանին նշել է, որ հաշվի առնելով այդ ուղղությամբ վրացական կողմի կուտակած փորձը,  բարեկամ Հայաստանը կարող է մշտապես ակնկալել Վրաստանի աջակցությունը։

Դեսպան Սադոյանն նախարար Զալկալիանիին ներկայացրել է այս տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի վերաբերյալ մանրամասներ, ինչին ի պատասխան` նախարար Զալկալիանին նշել է, որ Վրաստանն այդ խոշորամասշտաբ միջոցառմանը ներկայացված կլինի բարձր մակարդակով։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ՝ խոսելով այն քայլերի մասին, որոնք հնարավորություն կտան մոտ ապագայում կազմակերպել հանձնաժողովի նիստը։

Դեսպան Սադոյանն ընդգծել է ՀՀ քաղաքացի հանդիսացող սիրիահայերի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը՝ այդ առումով նշելով, որ սիրիահայերը, ՀՀ լիարժեք քաղաքացիներ հանդիսանալով, չպետք է եղբայրական Վրաստանի տարածք մուտք գործելու խնդիրներ ունենան։

Դավիթ Զալկալիանին գոհունակությամբ փաստել է վերջին տարիներին Վրաստանում հայաստանցի զբոսաշրջիկների և այցելուների թվի աճը։

Մեկնաբանություններ (1)

Վահե
Պարոն դեսպան, տասնյակ ջավախահայ գործիչների տարիներով արգելում են Վրաստան (Ջավախք) մտնել, Դուք այդ մասին փոխանակ բարձրաձայնեիք, նստել բողոքում եք, թե սիրիահայերին ինչու չեն թողում Վրաստան: Խիստ տարօրինակ է, պարոն Սադոյան: Ինչպես ասում են` նաղդը թողած` նիսիայի հետևից եք ընկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter