HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկման սեղանին երկու տարբերակ է

Կառավարությունում մեկնարկել է վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի նախագահը առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, որն էլ վարում է նիստը։

Արարատ Միրզոյանն ասաց, որ քննարկման սեղանին դրված է երկու տարբերակ՝ առաջինը ամբողջովին հարյուր տոկոսանոց համամասնական համակարգն է, իսկ երկրորդը՝ ռեյտինգային և համամասնական ընտրակարգերի որոշակի մոդիֆիկացիան, որը «մեծ հաշվով համամասնական է»: Նիստի օրակարգում է ընտրակարգի անցողիկ շեմի կարգը, ընտրողների ցուցակների «մաքրման» հնարավորությունը, կրկնաքվեարկությունների բացառումը: Հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ընտրակարգի հետ կապված առաջարկեց սահմանել այն, ինչը պահանջել է քաղաքացիական հասարակությունը և նախկին ընդդիմությունը, երբ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համար քննարկվում էր ընտրական օրենսգիրքը:

«Դա սովորական համամասնական ընտակարգն է, փակ ցուցակներով, երբ ընտրողը քվեարկում է միայն քաղաքական ուժերի օգտին: Երբ գնում ենք բաց ցուցակների՝ ռեյտինգային ցուցակների, վտանգ կա, որ քաղաքացիները նախընտրություն են կատարում ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի օգտին, այլ քաղաքացիները այս կամ այն անհատին քվեարկելու համար վերցնում են այդ անհատի առաջադրած կուսակցության քվեարթերթիկը, այսինքն թարս տրամաբանություն է տեղի ունենում»,-ասաց Իոաննիսյանը:

Դանիել Իոաննիսյանի համոզմամբ՝ ընտրությունների ապաքաղաքականացման պրոցեսում մեծ ներդրում է ունեցել հենց ռեյտինգային համակարգը, և ռեյտինգային համակարգը բերելու է նրան, որ կուսակցությունները սկսեն թեկնածուների հետ «առևտուր անեն»:

Նիստն այժմ շարունակվում է դռնփակ ռեժիմով, նիստի ավարտին սպասվում է մամուլի ասուլիս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter