Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Արարատ Միրզոյանի և Դանիել Իոաննիսյանի մամուլի ասուլիսը (ուղիղ միացում)




Կառավարությունում վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստից հետո հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը պատասխանում են լրագրողների հարցերին:

Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ քննարկման ընթացքում 2 որոշում են ընդունել: Առաջինն այն է, որ ընտրակարգը պետք է լինի 100 տոկոսանոց համամասնական՝ բացառելով ռեյտինգային ընտրակարգը, և երկրորդ՝ որոշում է կայացվել անցողիկ շեմի հետ կապված, այն կուսակցությունների և դաշինքների համար իջեցվելու է մեկ տոկոսով: Միրզոյանի խոսքով՝ երբ հայեցակարգն ամբողջությամբ պատրաստ լինի, կներկայացվի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին, կլինեն հանդիպումներ, ապա հանրային քննարկումներ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ