HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Քանդակագործ Միքայել Օհանջանյանը հաղթել է Իտալիայի հեղինակավոր մրցույթում

Ֆլորենցիայի «Օպերա Դել Դուոմո» թանգարանում ժամանակակից ստեղծագործություն տեղադրելու առիթով կազմակերպված միջազգային հեղինակավոր մրցույթում հաղթող է ճանաչվել Իտալիայում բնակվող մեր հայրենակից Միքայել Օհանջանյանը՝ իր «Շեմը ակունք է» նախածով՝ արժանանալով Էնրիկո Մարինելլի անվան գլխավոր մրցանակին։

Մրցույթին մասնակցել  են տարբեր երկրներ ներկայացնող 45 արվեստագետներ։

Մրցույթի հիմնական պահանջն էր նախագծել աշխատանք, որը կներկայացնի հույսի էությունը՝ Ֆլորենցիայում առկա, համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործությունների եւ ժամանակակից արվեստի խնդիրների տեսանկյունից: Աշխատանքը պետք էր ներկայացնել ժամանակակից արվեստի ոճով՝ արտահայտելով համընդհանուր արժեքներ:

Կապ հաստատեցի Միքայել Օհանջանյանի հետՀայաստան այցելելու առաջին իսկ հնարավորության դեպքում մանրամասն կզրուցենք նախագծերի եւ ստեղծագործական հաջողությունների մասին։

Հ․Գ․ Օհանջանյանի ստեղծագործությունը թանգարանի նախասրահում կտեղադրվի 2018թ․-ի հոկտեմբերին եւ կցուցադրվի 6 ամիս։

Լուսանկարի հեղինակ՝  Nicola Gnesi (artfashionmag)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter