Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Հրազդանի ավագանին ընդունեց քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականը



Ավարտվեց Հրազդանի ավագանու այսօրվա նիստը, որի ընթացքում քննարկվեց քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականի դիմումը: Նիստին ավագանու 15 անդամներից ներկա էին 11-ը, ովքեր էլ միաձայն կողմ քվեարկեցին Դանիելյանի հրաժարականին: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Հրազդանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը:

Մամուլի քարտուղարը նշեց, որ արդեն նախկին քաղաքապետը իր հրաժարականը բացատրել է երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ, ինչպես նաև երիտասարդ կադրերին հնարավորություն տալու ցանկությամբ:

«Նոր քաղաքապետի անունը հայտնի կդառնա մոտ օրերս՝ համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո»,- նշեց Ալվինա Զաքարյանը:

Հիշեցնենք, որ Արամ Դանիելյանը հրաժաական տալու մտադրության մասին հայտնել էր դեռևս հունիսի 25-ին: Դանիելյանը Հրազդանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2002 թվականից, իսկ 1998 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Hagop16:37 - 4 հուլիսի, 2018
INTERESTING TIMING TO RESIGN!!! WHY??? Is he afraid of being arrested for CORRUPTION like his other buddies??? MR PASHINYAN AND NSS, INVESTIGATE THIS GUY, HIS ASSETS AND HIS HOME!!!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ