HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկատան սաների օթևանի վերաբերյալ նախարարության պատասխանը

Շուրջ 2 ամիս առաջ «Զատիկ» մանկատան ավելի քան 15 շրջանավարտ ստիպված է եղել հեռանալ մանկատնից և ապաստան գտնել որտեղ պատահի: Մանկատան տնօրենը շրջանավարտներին ասել է, որ ինքն այլևս իրավունք չունի նրանց մանկատանը պահելու, քանի որ երեխաների 18 տարին լրացել է: Անօթևան մնացած շրջանավարտները դիմել էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ակնկալելով նրա աջակցությունը: Այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել էինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Ստորև ներկայացնում ենք մեր հարցերն ու նախարարության պատասխանները:

Ինչո՞ւ են մանկատան շրջանավարտներին առանց բնակարանով ապահովելու պահանջել դուրս գալ մանկատնից:

ՀՀ օրենսդրության համաձայն` մանկատունը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն է, որն իրականացնում է մինչև 18 տարեկան երեխաների խնամքն ու դաստիարակությունը: «Զատիկ» մանկատան այն շրջանավարտները, ովքեր պետության կողմից բնակմակերեսով դեռևս չեն ապահովել` մանկատան ղեկավարությունը բարեգործական ծրագրերի շրջանակներում հնարավորինս ապահովում է կացարաններով:

Ինչպե՞ս է նախարարությունը պատրաստվում լուծել այս խնդիրը:

Հարկ է նշել, որ 2010-2011 թվականների պետական բյուջեներով առանց ծնողական խնամքի մնացած, բնակարանի կարիք ունեցող երեխաների բնակարանային խնդիրների լուծման համար առանձին տողով  միջոցներ չեն նախատեսվել:

ՀՀ կառավարության կողմից 2011 թվականի մարտի 31-ին հաստատվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն իրավասություն վերապահելու մասին» N 341_ն որոշումը, համաձայն որի «Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում կառուցված բազմաբնակարան շենքերից մեկսենյականոց 6 բնակարանները առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող հաշվառված անձանց բնակարանային խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարության N 983_Ն որոշմամբ սահմանված կարգով բաշխում և հատկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: 

ՀՀ Կառավարության 2011 թվականի  հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերով նախատեսվող անհրաժեշտ բնակարանների քանակը հաստատելու մասին» N 1051_Ն որոշման համաձայն հաստատվել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերով անհրաժեշտ բնակարանների քանակը:      

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերով նախատեսվում է  հանրապետության տարբեր բնակավայրերում սոցիալական բնակֆոնդի համար կառուցված բնակարաններից մանկատան շրջանավարտներին տրամադրել բնակարաններ: Այս եղանակով 2011 թվականի ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Գյումրի / 6 բնակարան/ և Մարալիկ /12 բնակարան/ քաղաքներում բնակարան է տրամադրվել մանկատան շրջանավարտների համար:

ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից առաջարկություն է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ՀՀ Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում բնակմակերես տրամադրել ՀՀ Լոռու մարզի մանկատան շրջանավարտներին:

Ի կատարումն ՀՀ վարչապետի 30.09.2011թ. թիվ 02/14.2/16001-11 հանձնարարականի ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան և Սպիտակ քաղաքների բազմաբնակարան շենքերից (բնակելի տներից) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանների տրամադրման նպատակով ՀՀ Լոռու մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ իրականացվել է   ուսումնասիրություն ՀՀ Կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի թիվ 1051_Ա որոշմամբ հաստատված 60 առանց ծնողական խնամքի մնացած անձանց շրջանում:

Համաձայն ուսումնասիրության արդյունքի, բնակարանի կարիք ունեցող թվով 60 առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանցից միայն մեկ անձ է համաձայնել ստանալ նախատեսված բնակմակերեսը, իսկ 13-ը նախընտրել են ստանալ առանձին բնակարաններ:

Հայտնում ենք, որ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի (29.05.1996թ.)  և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (24.09.2002թ. ՀՕ-421-Ն) 9-րդ հոդվածի  համաձայն  18 տարին լրացած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, ովքեր չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն և վերջին 5 տարիների  ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը, իրավունք ունեն ստանալու նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածություն: Համաձայն ՀՀ Կառավարության «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 983_Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով սահմանված է, որ  առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան՝  մեկսենյականոց բնակարանի կամ բնակելի տան (բնակարանում) մեկ սենյակի չափով առանձնացված բնակելի տարածությունը:

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց տեղեկացվում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն Հայաստանի Հանրապետությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանով ապահովելու պարտավորություններ չունի` այլ կարող է տրամադրել նաև մեկ սենյակի չափով առանձնացված բնակելի տարածություն:

Այս պահի դրությամբ մանկատան առանց բնակարանի քանի՞ շրջանավարտ կա Հայաստանում:

Առանց ծնողական խնամքի մնացած բնակմակերեսի կարիք ունեցող պետության կողմից հաշվառված շրջանավարտների թիվը շուրջ 200 է:

Մեկնաբանություններ (1)

Арсен
Как вам не стыдно врёте и не краснеете,а тем временем дети живут где попало и как попало.А вы не задавались вопросом,как поступать детям которые учатся и работают в Ереване,когда посылаете их жить в Гюмри и Маралик.Вам же ничего не стоит хотя бы обеспечить этих детей работой.Будьте милосердны господа чиновники.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter