HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արարատ Խանդոյանի փաստաբանը դատարան է դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար

Ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար դատապարտված Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ վաղաժամկետ ազատման համար։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբանը։ Այսօր Գյումրիի նստավայրում նշանակված նիստը չի կայացել, քանի որ դատախազ Կիրակոսյանը չի ներկայացել նիստին։ Փաստաբանը նշեց, որ մոտ երկու շաբաթ առաջ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ իր պաշտպանյալին վաղաժամկետ ազատելու համար։ «Այսօրվա նիստը չկայանալու պատճառով Արարատ Խանդոյանը վրդովվեց, ասաց, որ դատական համակարգը չի փոխվել»,- հայտնեց փաստաբանը։ Արա Ղարագյոզյանը նշեց՝ քանի որ փոփոխվել է պայմանական վաղաժամկետ ազատման մասին օրենքը, ապա պայմանական վաղաժամկետ ազատման համար որոշումը կայացնում է դատավորը՝ հիմնվելով քրեակատարողական հիմնարկի ներկայացրած բնութագրի վրա։

Օրենքը կարգավորվում է Քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածով։

Դատավոր Արտակ Թադեւոսյանի նախագահությամբ այսօրվա նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը կկայանա հուլիսի 12-ին։

Փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ Արարատ Խանդոյանը գտնվում է «Արթիկ» Քրեակատարողական հիմնարկում։  Հիշեցնենք, որ 2017-ի հունիսի 27-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը Արարատ Խանդոյանին դատապարտել էր 3,5 տարվա ազատազրկման՝ նրան մեղադրելով 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Իսկ 2017-ի դեկտեմբերի 11-ին Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել վճիռը։  Արարատ Խանդոյանը մոտ երկու տարի է՝ կալանավայրում է։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter