ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

ՊԵԿ-ը խուզարկություն է կատարում «Սպայկա» ընկերությունում



Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման, օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ քիչ առաջ խուզարկություններ և ստուգումներ անելու նպատակով մուտք են գործել «Սպայկա» ընկերություն: Այս մասին «Հետք»-ին հայտնեց ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանը: Խուզարկությունը, ըստ ՊԵԿ-ի քիչ առաջ տարածած հաղորդագրության, իրականցվում է ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերության 51 %-ի բաժնետերը Դավիթ Ղազարյանն է, իսկ  49 %-ինը՝ «Ուոլլետեքս էքսպրես էլ փի» ընկերությունը։ 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ