HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մետաղական հանածոյի արդյունահանման և երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող 17 ընկերությունների տրվել են գրավոր զգուշացումներ

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտնում է, որ հետևողականորեն շարունակում է օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել այն ընկերությունների նկատմամբ, որոնք իրենց պայմանագրային պարտավորությունները պատշաճ չեն կատարել:

Վերջին 10-օրյակում պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու համար գրավոր զգուշացումներ են տրվել նաև մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման և մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող 17 ընկերությունների:

Օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող 10 ընկերությունների տրվել են գրավոր զգուշացումներ աշխատանքային նախագծով նախատեսված պարտավորությունների թերի կատարման և ապառքների առկայության համար:  

Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող 7 ընկերությունների տրվել են գրավոր զգուշացումներ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ միջանկյալ հաշվետվությունները լիազոր մարմին չներկայացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter