HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՀՔԾ. Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակներում հրավիրվել է հարցաքննության՝ Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ այսօր Armtimes.com-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ ծանուցում չեն ստացել, սակայն եթե ՀՔԾ-ից լուրը հաստատում են, ուրեմն կստանան:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն այսօր հայտնել էր, որ Մարտի 1-ի գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter