HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2,5 միլիոն դրամ՝ Նոր Կեսարիայի դպրոցի և Հայկավանի մշակույթի տան նորոգման նպատակով

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 2,5 միլիոն դրամ հատկացնել Արմավիրի մարզպետարանի՝ վերանորոգման աշխատանքների աջակցության նպատակով: Այս գումարից 1,5 միլիոն դրամն ուղղվելու  է Նոր Կեսարիա համայնքի միջնակարգ դպրոցի վերանորոգմանը, իսկ 970 հազար դրամը՝ Հայկավանի մշակույթի տան տանիքի նորոգմանը:

Նման որոշման նախագիծ գործադիրի նիստին ներկայացրել էր տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա ներկայացրած որոշման նախագծի համաձայն՝ կառավարության 2017թ. մարտի 30-ի որոշմամբ՝  Հայկավան համայնքի մշակույթի տան վերանորոգման և Նոր Կեսարիա համայնքի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքների ընդհանուր գումարի հինգ տոկոսը չի վճարվել կապալառուին, քանի որ աշխատանքների կատարման ժամկետը 2017 թվականի դեկտեմբերից երկարաձգվել է մինչ այս տարվա ապրիլ:

Քանի որ ապրիլին կապալառու կազմակերպությունները պայմանագրով նախատեսված աշխատանքները ավարտվել են ամբողջ ծավալով, անհրաժեշտ է կապալառու կազմակերպություններին փոխանցել աշխատանքների կատարման հինգ տոկոսը, որի նպատակով կառավարությունն այսօր գումար հատկացրեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter