Շաբաթ, 22 սեպտեմբերի

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին



«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը պնդում է, որ յուրացրած գումարները վերադարձրել է, սակայն Ազգային անվտանգության ծառայության իրականացրած քննության արդյունքում ամեն ինչ պարզ կլինի։ Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ Վարդանյանը երեկ ձերբակալվել է, նա կասկածվում է հիմնադրամին փոխանցված գումարներն անձնական նպատակով օգտագործելու և մասնավորապես օնլայն խաղատներում այդ գումարներով խաղադրույքներ կատարելու մեջ։

Դիտարկմանը, թե նախկինում ասում էր` 300-ից ավելի անուններ է հրապարակելու, որոնք կոռուպցիոն գործարքների մեջ են ներքաշված, Վանեցյանն արձագանքեց․ «Ես ասել եմ` կան 350-ից ավելի մարդիկ, որոնք զբաղվում են գործարարությամբ և տեղյակ չեն, և «Երևան սիթիի» և մյուս սուպերմարկետների բացահայտումները դրանց մասին էին: 1000-ից ավելի մարդկանց մասին էր խոսքը»։

Հարցին, թե արդյոք ԱԱԾ-ն տիրապետում է իրավիճակին, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաներ կան, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սակայն վերջիններս հատել են ՀՀ սահմանը, ինչպես պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Վանեցյանն արձագանքեց, որ Միքայել Հարությունյանը Հայաստանը լքել է այն ժամանակ, երբ դեռ վերջինիս նկատմամբ հետախուզում չէր հայտարարվել։

«ԱԱԾ-ն լիարժեք տիրապետում է իրավիճակին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ-ի՝ Միքայել Հարությունյանը 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Տեղեկությունը, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրավիրվել է ԱԱԾ` հարցաքննության, Արթուր Վանեցյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց․ «Չեմ  մեկնաբանի այդ լուրը, հետո կհրապարակենք, եթե ինչ-որ բան լինի»։

«Ինչ գործի շրջանակում է Գասպարյանը հրավիրվել հարցաքննության. հարցը նույնպես մնաց անպատասխան։

Լուսանկարում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ