Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Վալերիյ Օսիպյան․ «Եթե կարելի է սայթաքել ու այդպիսի մարմնական վնասվածք ստանալ, խնդիր չկա»



Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պնդում է՝ ոստիկանությունը քաղաքացու հաղորդման հիման վրա է Գագիկ Ծառուկյանի անունը ասել։

Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը, որը, ըստ Քննչական կոմիտեի՝ դիտավորությամբ մարմնական վնաս է հասցրել 1968 թվականին ծնված բնակչի, և վերջինս վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։ Ավելի ուշ Ոստիկանությունը պարզաբանմամբ հանդես եկավ՝ հայտնելով, որ ըստ տուժողի՝ իրեն առաջին հարվածը հասցրել է Գագիկ Ծառուկյանը։ Տուժողի հարազատները, ապա տուժողը երեկոյան արդեն իսկ հայտարարեցին, որ ծեծկռտուք չի եղել, դեպքը եղել է սայթաքելու հետևանքով։

«Եթե կարելի է սայթաքել ու այդպիսի մարմնական վնասվածք ստանալ, խնդիր չկա, այսինքն հանրապետությունում ամեն երրորդը կարող է նման վնասվածքներով ման գալ։ Ես չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանում է»,- ասաց Օսիպյանը։

Հարցին՝ կարծո՞ւմ է, որ ծեծկռտուք է եղել, Օսիպյանն ասաց․ «Առաջին օրը ամրագրել ենք դա, տուժողի հաղորդման հիման վրա է այդ ամենը, էնպես չէ, որ մոտավոր ենք ասել, թե հետո ինչ եղավ կարող եք ինքներդ հասկանալ»։

Ըստ Ոստիկանության երեկվա հաղորդագրության՝ դեպքին ականատես է եղել նաև ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, վերջինս, սակայն, հերքեց այն։

«Ձեր ասած միջադեպին ոչ ներկա եմ եղել, ոչ էլ ականատես»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: Հարցին՝ ճանաչո՞ւմ էր տուժողին, նախարարը պատասխանեց` իհարկե:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ