HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հոդվածում նոր դրույթ ընդունվեց

Կառավարության նիստում հաստատվեց որոշում, որի համաձայն սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 19 մարզիկների տարկետման իրավունք տրամադրվեց։

Հարցի վերաբերյալ խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ նախագծերը բուռն քննարկումների առիթ են դարձել հանրության շրջանում։

«Մեր քաղաքականությունը այս հարցում պետք է վերանայենք և այլ մեխանիզմներ ունենանք, որ արդյունավետ գործենք։ Որպեսզի ցայտնոտային որոշումեր չկատարենք, կշարժվենք մինչ այս պահին գործող տրամաբանությամբ, կամ գրեթե նույն տրամաբանությամբ՝ արձանագրելով, որ այս հարցը լուրջ պետք է վերանայենք: Այն պահին, երբ այս մարզիկները կդադարեցնեն իրենց մարզական գործունեությունը, իրենք պետք է զորակոչվեն բանակ, այսինքն բանակից ազատվելու մասին խոսք չի գնում»,- ասաց Փաշինյանը։

Մեկ այլ որոշմամբ փոփոխություն կատարվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում: Այն ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հայտնելով, որ օրենքի նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք է ստանում զորակոչի ենթակա այն քաղաքացին, որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող, եղբայր կամ քույր:

«Մեկ այլ որոշմամբ առաջարկում ենք օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ օրենքի համաձայն տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ հանրակրթական կամ նախնական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ»,- ասաց նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter