HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ըստ Փաշինյանի՝ ՔԿՀ-ների տեսակցությունների սենյակներում արժանապատվությունը պաշտպանելու խնդիր կա

Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվելու է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության իրավունք։

Նման որոշում ընդունվեց կառավարության նիստում․ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հարցի վերաբերյալ խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մարդու արժանապատվությունը պաշտպանելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների խնդիր կա:

«Օրինակ՝ «Նուբարաշեն», «Կոշ» և «Արթիկ» ՔԿՀ-ների տեսակցության սրահներում և երկարատև տեսակցության սենյակներում կտեսնեք, որ մարդկանց արժանապատվությունը պաշտպանելու խնդիր ունենք: Հնարավորությունը հնարավորություն, բայց այնտեղ մենք շատ ծանր վիճակ ունենք, ինչը մարդկանց արժանապատվությանը դեմ է»,- ասաց նա՝ կոչ անելով հատուկ ուշադրություն դարձնել այդ խնդրի լուծմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter