HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նանտում ոստիկանի կողմից 22-ամյա երիտասարդի սպանությունից հետո անկարգություններ են եղել

Ֆրանսիական Նանտ քաղաքում ոստիկանը սպանել է 22-ամյա երիտասարդի, ինչից հետո բախումներ են սկսվել քաղաքացիների և իրավապահների միջև: 

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, քաղաքացիները ավտոմեքենաներ և շինություններ են այրել, այդ թվում առևտրի կենտրոն և գրադարան, իսկ ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել: Իրավապահները, ի պատասխան քաղաքացիների գործողությունների, արցունքաբեր գազ են կիրառել: Տեղի երիտասարդական կազմակերպությունները փորձել են հանգստացնել ցուցարարներին:

22-ամյա երիտասարդի սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 3-ին՝ տեղի ժամանակով 20:30-ին, երբ ոստիկանությունը կանգնեցրել է նրա մեքենան, սակայն վարորդը դիմադրություն է ցույց տվել: Ոստիկանության աշխատակիցներից մեկը կրակել է նրա վրա, ինչի հետևանքով վարորդը մահացել է:

Ավելի ուշ Նանտի դատախազ Պյեր Սենեն «Ֆրանս-Պրես» գործակալությանը հայտնել է, որ մահացածը հետախուզվում էր 2017 թվականի հունիսի 15-ից «կազմակերպված հանցավոր խմբի կազմում կողոպուտի մասնակցելու և գողոնը թաքցնելու» կասկածանքով:

Նրա վարած մեքենան թմրանյութերի վաճառքի գործով հետաքննության շրջանակներում հաշվառված է եղել Նանտի ոստիկանության հատուկ բազայում:

Լուսանկարները՝ Sebastien Salom Gomis/AFP/Getty Images

Մեկնաբանություններ (1)

Mariam Petrosyan
Նանտում ? Նանտում ??? There has been a decline in Hetq's articles recently both content-wise and quality-of-writing-wise.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter