Կիրակի, 23 սեպտեմբերի

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀԲԽ ներկայացուցիչների հետ



Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այսօր հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի ֆինանսական հատվածի գնահատման ծրագրի առաքելության հետ՝ պատվիրակության ղեկավար Իսֆանդյար Զաման Խանի գլխավորությամբ։

Ըստ տարածված հաղորդագրության` պատվիրակության կազմում ընդգրկված են մասնագետներ Ֆիոնա Էլիզաբեթ Սթյուարթը, Տանյա Կոնիդարիսը, Անժելա Պրիգոժինան։ Հանդիպմանը մասնակցել են ՏԶՆ նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանն ու Ավագ Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Հանդիպմանը քննարկվել են ՓՄՁ-ների ֆինանսական հասանելիությանն առնչվող հարցեր, անդրադարձ է եղել կառավարության կողմից իրականացվող ֆինանսական հասանելիության և ներառականության ապահովման գործընթացին։ ՀԲԽ ներկայացուցիչները հայտնել են այն աշխատանքների մասին, որոնք ներկայումս իրականացնում են Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համատեղ։ Մասնավորապես, ներկայում 17 հոգանոց աշխատանքային խումբը ֆինանսական առողջության գնահատում է կատարում Հայաստանում։

Նախարարը ներկայացրել է ներդրումային ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը։

Կողմերը խոսել են նաև հարկային օրենսդրության, ֆինանսական և բանկային համակարգի,կապիտալի շուկայի զարգացման, կիբերանվտագությանն առնչվող և մի շարք այլ հարցերի մասին։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ