HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրգանական արտադրություն՝ Բյուրականում

«Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և համաֆինանսավորվում ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ:

Գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ ՕԳԱՆ ծրագրի նպատակն է Հայաստանում զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը՝ նպաստելով ոլորտի իրավական ու օրենսդրական դաշտի բարելավմանը, ՄԿՈՒ հաստատություններում կրթական ուսումնական ծրագրերի մշակմանը, օրգանական արտադրանքի և վերամշակման ծավալների ավելացմանը, ինչպես նաև տեղական ու միջազգային շուկաներում հայկական օրգանական արտադրանքի հաջող իրացմանը: Ծրագրում ներգրավված են փոքր ֆերմերներ, ֆերմերային խմբեր և վերամշակողներ:

Ծրագրի շահառուներից է Պողոս Հովհաննիսյանը, ով Բյուրականում' ծրագրի կողմից տրամադրված տնամերձ ջերմոցում, իր աշխատասեր ընտանիքի հետ սկսել է արտադրելօրգանական ելակ։

Արդյունքում, ծրագիրը դարձել է նաև յուրահատուկ էկո-զբոսաշրջային ֆերմա, որտեղ երեխաներն ու մեծահասակները ծանոթանում են օրգանական գյուղատնտեսությանվարման մեթոդներին ու համտեսում անուշահամ ելակ, որում չկան թունաքիմիկատներ, գունանյութեր, սինթետիկ պարարտանյութեր և այլ հավելումներ, որոնք բացասական ազդեցություն ունեն շրջակամիջավայրի և մարդու առողջության վրա: Օրգանականը դյուրին է դարձնում հակաօքսիդանտների ընդունումը և ունի Օմեգա-3՝ օգտակար ճարպային թթուն:

«Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագրի մեկ այլ շահառու' Հայկազ Սիմիկյանը, Լոռու մարզի «Արչուդ Ֆուդ» ընկերության հիմնադիրն է և իր գործունեության կարևորագույն առաքելությունն է համարում բնության պահպանումն ու կայուն գյուղատնտեսական փորձի առաջխաղացումը: Հիմնելով իր այգին՝ ծրագրի աջակցությամբ նասկսեց արտադրել օրգանական ազնվամորի' այսպիսով ստեղծելով նաև նոր աշխատատեղեր իր համայնքում: Նրա ազնվամորին օրգանական սերտիֆիկացման փուլում է, այսինքն՝ դրանում չկանարհեստական աճի հորմոններ, պահածոյացնող և անուշահամ նյութեր, և այն պարունակում է ավելի շատ սննդատարրեր և օգտակար հանքանյութեր: Հայկազ Սիմիկյանը ջանք չի խնայումհամոզելու մյուսներին անցում կատարել առանց թունաքիմիկատների մշակման մեթոդներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter