HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պաշտոնյաների զավակների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման օրինականության հիմքերը ստուգվում են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով նախկին ու ներկա պաշտոնյաների և վերջիններիս զավակների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերն ու դրանց օրինականության ուսումնասիրման գործընթացը մեկնարկել է:

Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

«Հետք»-ին հայտնի էր դարձել, որ կառավարությունն արդեն իսկ սկսել է պարտադիր ժամկետային ծառայությունից ազատված պաշտոնյաների կամ նրանց զավակների ազատման հիմքերն ուսումնասիրել: Այս տեղեկությունը հաստատեց նաև Արման Եղոյանը:

Տեղեկացնենք, որ այդ նպատակով հարցում ենք ուղարկել պաշտպանության նախարարություն։ Հարցման տեքստում ներառված են ինչպես նախկին պաշտոնյաների և նրանց զավակների, այնպես էլ «թավշյա հեղափոխություն իրականացրած երիտասարդների», որոնք այժմ բարձրաստիճան պաշտոնյա են, ծառայությունից ազատման հիմքերի  օրինականության հարցերը։

Կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադաձել էր պաշտոնյաների և վերջիններիս զավակների բանակում ծառայել-չծառայելու հարցին։

«Հասկանալի է, որ այս պայմաններում մենք առանձնահատուկ քննության ենք ենթարկելու բարձրաստիճան պաշտոնյաների որդիների, այդ թվում՝ նախարարների, ԱԺ պատգամավորների որդիների բանակում ծառայած լինել-չլինելու հանգամանքը և պիտի հոգ տանենք, որ նրանք, ովքեր ծառայությունից ազատվելու օրենքով նախատեսված հիմնավոր և օրինական պատճառներ չունեն, ծառայեն, իսկապես ծառայեն բանակում, ինչպես Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն իրականացրած երիտասարդներն ու պատանիները»,- ասել էր վարչապետը։

Ստորև ներկայացնում ենք պաշտպանության նախարարությանն ուղղած «Հետք»-ի հարցերն ու նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցուցակը.

1.Խնդրում եմ հայտնել մեր ներկացրած ցանկում ընդգրկված անձինք անցե՞լ են
պարտադիր զինվորական ծառայություն, թե՞ ոչ։

2. Եթե ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից՝ խնդրում եմ հայտնել, թե
ի՞նչ հիմքերով։

3. Արդյոք պաշտպանության նախարարությունը մտադիր է նախկին ու ներկա պաշտոնյաների և վերջիններիս զավակների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերը վերստուգել և արդյոք խախտումներ հայտնաբերվելու դեպքում նշված անձինք զորակոչվելո՞ւ են ԶՈՒ, թե ոչ:

Կարապետյան Վահե Կարենի

Կարապետյան Նարեկ Կարենի 

Կարապետյան Վիլիկ Կարոյի

Կարապետյան Վարդան Կարոյի

Զախարյան Արտակ Երվանդի

Խաչատրյան Գուրգեն Գագիկի

Խաչատրյան Արտյոմ Գագիկի

Ղուկասյան Սպարտակ Վարդանի

Հարությունյան Ռոբերտ Խոսրովի

Պետրոսյան Մակար Ալեքսանի

Հակոբյան Պարույր Հակոբի

Ցոլակյան Վարդան Ֆելիքսի

Գուլոյան Կարապետ Մուրադի

Առաքելյան Էդուարդ Իգնատիի

Առաքելյան Ալեքսանդր Իգնատիի

Առաքելյան Էդուարդ Իգնատիի

Լոքյան Սերգեյ Դավիթի

Սարոյան Զարզանդ Սեդրակի

Սարոյան Աշոտ Սեդրակի

Նազարյան Լեւոն Ռոբերտի

Հովսեփյան Նարեկ Աղվանի

Հովսեփյան Միսակ Աղվանի

Հովսեփյան Արմեն Աղվանի

Մուրադյան Սահակ Մուրադի

Սեդրակյան Դավիթ Մհերի

Հայրապետյան Ռաֆիկ Ռուբենի

Ղարագյոզյան Հայկ Հարությունի

Բեգլարյան Հրանտ Գագիկի

Հարությունյան Վահան Դավթի

Նիկոյան Վարդան Սամվելի

Վարդանյան Վահե Աղվանի

Կարապետյան Տիգրան Կարենի

Համբարձումյան Ստանիսլավ Արկադիի

Խաչատրյան Տիգրան Սուրիկի

Խաչատրյան Տրդատ Սուրիկի

Արսենյան Արսեն Աշոտի

Արսենյան Վահագն Աշոտի

Ասատրյան Խաչիկ Վանիկի

Գևորգյան Քաջիկ Նահապետի

Բագրատյան Բագրատ Սերգեյի

Բագրատյան Շանթ Սերգեյի

Գրիգորյան Արտակ Վարդևանի

Կոնջորյան Հայկ Արսենի

Հարությունյան Անդրանիկ Ալբերտի

Հարությունյան Վահան Միխաիլի

Հովհաննիսյան Արաիկ Ռաֆայելի

Մադաթյան Մարտուն Հրանտի

Միքայելյան Սևակ Սասունի

Մուրադյան Նվեր Մուրադի

Նազարյան Հակոբ Աշոտի

Սահակյան Արտաշես Նաիրիի

Սարգսյան Գուրգեն Արամի

Սարգսյան Արտակ Սամվելի

Սարգսյան Նարեկ Ալեքսանդրի

Սարգսյան Հայկ Ալեքսանդրի

Սարգսյան Նարեկ Լյովայի

Սարուխանյան Կարեն Հակոբի

Աղաջանյան Էդուարդ Արթուրի

Խանդանյան Սարգիս Հայկի

Խառատյան Արսեն Զավենի

Արշամյան Հայկակ Մաքսիմի

Բաղդասարյան Նիկոլայ Յուրիի

Մկրտչյան Արեն Միքայելի 

Սարգսյան Նաիրի Զարեհի

Սարգսյան Հայկ Զարեհի

Ավինյան Տիգրան Արմենի

Թորոսյան Արսեն Գևորգի

Հարությունյան Արայիկ Էդուարդի

Հայրապետյան Մխիթար Իոսիֆի

Պապիկյան Սուրեն Ռաֆիկի

Մինասյան Արծվիկ Գարեգինի

Նավասարդյան Հովհաննես Նորայրի

Շագաֆյան Ալեքսանդր Վլադիկի

Անանյան Դավիթ Սանասարի 

Էլոյան Ավետիք Լևոնի

Մեկնաբանություններ (2)

գևորգ
բարի գալուստ հայկական բանակ
ani
M E R C I Mr. Prime Minister ! we -- real christians of Armenia and Europe -- prayed for years to our gracefull GOD JHWH to get a leader like you, who will clean out the mud of the politician mafia , that reigned in the country . GOD bless and protect you ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter