HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Բաղրյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարինե Աթայանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով՝ Արայիկ Բաղրյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Հուլիսի 6-ին նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ առողջապահության նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Կարինե Աթայանին նրա գործունեության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter