HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կստեղծվի ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց ստեղծել ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ: Նման որոշման նախագիծ կառավարություն ներկայացրել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Ստեղծվող խորհուրդն ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է լինելու:

Դրա հիմնական նպատակը ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների, հանրության իրազեկման միջոցառումների և այլ հարցերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումն է լինելու:

Խորհրդի կազմում ընդգրկվելու են մեկական ներկայացուցիչ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և գիտության, տարածքային կառավարման և զարգացման,  արդարադատության նախարարություններից, ոստիկանությունից, քննչական կոմիտեից, գլխավոր դատախազությունից, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Բացի այդ, ութ ներկայացուցիչ կընդգրկվեն ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից, ութ ներկայացուցիչ էլ՝ աջակցության կենտրոններից և ապաստարաններից:

Խորհուրդը գործելու է հասարակական հիմունքներով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter