Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Արտոնություններ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան ժամանողների համար



Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց, որ հոկտեմբերի 10–11-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի վիզայի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:

Արտաքին գործերի նախարարը ոստիկանապետին պետք է ներկայացնի տեղեկատվություն պետական տուրքի չափի վերաբերյալ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝  Ֆրանկոֆոնիայի Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարներն ու նրանց ուղեկցող անձիք կազատվեն Հայաստան մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

Այս երկու որոշման նախագծերն էլ գործադիրի այսօրվա նիստին ներկայացրել էր արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ