HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արտոնություն` «Ռոբերտո» ապրանքանիշը ներկայացնող «Փիրալյան» ընկերությանը

«Ռոբերտո» ապրանքանիշը ներկայացնող «Փիրալյան» ընկերությունը Հայաստան կներմուծի կոշիկի արտադրության մեջ օգտագործվող ապրանքներ՝ ներմուծման մաքսատուրքի վճարից ազատվելով: Արտոնության տրամադրման նման որոշում կառավարությունը կայացրեց այսօրվա նիստին:

Ընկերությունը հանրապետություն կներծումի մի քանի տեսակ կաշի, թիթեղներ, ժապավեններ և կոշիկ արտադրության մեջ օգտագործվող այլ ապրանքներ, որոնց արժեքը մոտ 264 միլիոն դրամ է:

Ընկերությունը կառավարությանը խոստացել է ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացնել 350 մլն դրամի ներդրում, ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ 100 000 դրամ միջին աշխատավարձով։

«Փիրալյան» ՍՊԸ-ի փոխանցմամբ՝ ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կազմելու է 800 մլն դրամ, որից  560 մլն դրամի արտադրանքը իրացվելու է Հայաստանի տարածքում, 200 մլն դրամի արտադրանքն արտահանվելու է ԵԱՏՄ անդամ երկրներ, իսկ 40 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրներ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter