HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Արմօյլ» ընկերության տնօրենը ժամանեց գործարան

Եղվարդ-Երևան մայրուղին շարունակում է փակ մնալ։ Եղվարդի Նատի թաղամասի բնակիչները և չրի արտադրամասի աշխատակիցները բողոքի ակցիա  են անում Արմօյլ ընկերության կողմից կառուցվող նավթավերամշակման գործարանի դեմ։

Գործարան է ժամանել նաև Արմօյլ ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդին, ով վստահեցնում էր, որ կառուցվելիք գործարանը վնաս չի հասցնելու շրջակա միջավայրին և Նատի թաղամասի բնակիչներին։ Ալֆրեդ Աբեդին նշեց, որ գործարանում այրման ոչ մի պրոցես տեղի չի ունենալու, արտանետումներ չեն լինելու։

Միայն ավտոյուղերի և բիտումի արտադրություն է լինելու։ Քիչ հետո Եղվարդի համայնքապետարանում հանրային լսումներ են լինելու, որտեղ «Արմօյլ» ընկերությունը, ըստ Ալֆրեդ Աբեդիի՝ պատրաստվում է ներկայացնել համապատասխան բոլոր փաստաթղթերը գործարանի կառուցման օրինականության վերաբերյալ։

Աբեդիի հավաստիացիումներին բնակիչները թերահավատորեն են վերաբերվում և պահանջում են կասեցնել գործարանի կառուցումը` մինչև անվտանգության վերաբերյալ անհրաժեշտ երաշխիքների առկայությունը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter