ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Կառավարությունը գումար հատկացրեց Օձունի դպրոցի տանիքի նորոգման համար



Մարտի 24-25-ի ուժգին քամիների պատճառով Լոռու մարզի  Օձունի N 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճի տանիքի վերանորոգման համար կառավարությունը գումար կփոխանցի:

Գործադիրը այսօրվա նիստին տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով՝ որոշեց իր պահուստային ֆոնդից Լոռու մարզպետարանին 3,5 միլիոն դրամ փոխանցել  դպրոցի տանիքի վերանորոգման աշխատանքների համար:

Կառավարություն ներկայացված որոշման նախագծում ասվում է, որ այդ  գումարի հատկացումը հրատապ է, քանի որ տանիքի բացակայության պայմաններում անձրևներից վնասվում են նաև մասնաշենքի պատերը և հատակը, որոնք հետագայում վերանորոգելու համար կպահանջվի մի քանի անգամ ավելի շատ գումար:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ