HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Հայկ Գրիգորյանը

Քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Հայկ Գրիգորյանը։ Նման որոշում ընդունվեց Կառավարության այսօրվա նիստի ընթացքում։

Որոշման նախագիծը ներկայացրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահին․ «Շնորհավորում ենք պատասխանատու կարգավիճակի կապակցությամբ, Հայաստանում օրինականության հաստատումը, կոռուպցիայի դեմ պայքարը, հանցավորության դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է, ու ուզում եմ ընդգծել, որ այդ բոլոր հարցերը լուծելիս որևէ կերպ չպետք է տուժեն մարդու իրավունքներն ու օրինականության մյուս երեսը: Մենք պետք է 100 տոկոսով ապահովենք օրինականությունը։

Ես հույս ունեմ, որ Քննչական կոմիտեն հենց այս տրամաբանությամբ կգործի»,- ասաց վարչապետը: «Շնորհակալ եմ վստահության համար, վստահեցնում եմ, որ մեր գոծընկերների հետ միասին, ամուր բռունցքով ձեր վստահությունն արդարացնելու ենք, որևէ կաշկանդվածություն չունենք օրենքով վերապահված մեր լիազորությունների իրականացման մեջ»,- արձագանքեց Հայկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Հայկ Գրիգորյանը Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի տեղակալն էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter