HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Սերը Մոսկվայում», «Հիսուսի կատուն»․ կառավարության անդամները «Անտարես»-ից գրքեր են նվեր ստացել

Կառավարության նիստին Նիկոլ Փաշինանը հայտարարեց, որ «Անտարես» հրատարակչությունից գրքեր են նվեր ստացել։

«Այս ակցիայի նպատակը ընթերցանությունը խթանելն է և հատկապես Կառավարության անդամների շրջանակում»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ եթե այլ հրատարակչություններ լինեն, որոնք ցանկանում են այսպիսի գործընթաց կազմակերպել, ապա «իրենք հաճույքով նրանց նվերները կընդունեն»։

«Հույս ունեմ, որ մենք կկարողանանք մեր աշխատանքն այնպես կազմակերպել, որ գեղարվեստական ընթերցանությանը բավարար ժամանակ հատկացնենք»,- ասաց վարչապետը: Կառավարության նիստի վերջում էլ վարչապետը հրապարակեց այն գրքերի ցանկը, որոնք նվիրել է «Անտարես» հրատարակչությունը, օրինակ՝ Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը», «Ապուշների ուղևորությունը», Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում», Գրիգի «Հիսուսի կատուն» և այլն:

Վարչապետը խորհուրդ տվեց ծննդյան տոներ գնալիս միմյանց նվիրել, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ կոչ արեց ոչ միայն նվիրել, այլ նաև կարդալ:

Միրզոյանն առաջարկեց նախարարներին գրքերն ընթերցելուց հետո փոխանցել միմյանց, վարչապետն էլ ընդգծեց՝ հետաքրքիր նախադեպ կդառնա, երբ մի նախարարը գիրքը կարդա, ստորագրի ու փոխանցի մեկ այլ նախարարի։ «Շնորհակալություն եմ հայտնում, որ ինձ բարակ գիրք են նվիրել»,-կատակեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter