HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ արդարադատության նախարարին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ նոր կառավարության անդամների այցելություններն ու շփումներն արցախյան գործընկերների հետ և ընդգծել միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացման հրատապությունը:

Իր խոսքում ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետևանքներով պայմանավորված Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության խնդիրը: Արտակ Զեյնալյանը վստահեցրել է, որ արցախյան գործընկերների հետ համագործակցության շրջանակներում փորձելու են օժանդակել նաև կադրերի վերապատրաստմանը:

Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել հետսահմանադրական կարգավորումների, օրենսդրության կատարելագործման, հանրության իրավա-քաղաքական գիտակցության բարձրացմանն ուղղված ծրագրերի և քաղաքացիների իրավական պաշտպանվածության հարցերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter