HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավարին

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության բաժինը:

Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին շրջանում ակտիվացել են և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում: Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացին Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը` ընդգծելով նաև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը:    

Դեսպան Սվիտալսկին ևս գոհունակությամբ նշել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության դինամիկ զարգացումը, որին զարկ է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» գործնական իրականացումը: Եվրամիության պատվիրակը նաև վստահեցրել է, որ կողմերի միջև առկա է արդյունավետ համագործակցության ընդլայնման և խորացման քաղաքական կամք և անհրաժեշտ ներուժ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին և վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter