Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Հրանտ Դավթյանը համալրել է խորհրդարանի «Ծառուկյան» խմբակցությունը



Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունում արդեն իսկ նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանին փոխարինել է Հրանտ Դավթյանը:

Այսօր խորհրդարանի արտահերթ նիստում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց Հրանտ Դավթյանին, ով Մերուժան Սիմոնյանի՝ մանդատը վայր դնելուց հետո դարձել է 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր: Հրանտ Դավթյանը նաև նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր էր:

2017 թվականի խորհրդարանական ընտրություններում նա առաջադրվել էր թիվ 6 ընտրատարածքում՝ Արմավիրի մարզում:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ