HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռի նորանշանակ նվիրակը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը (նստավայրը՝ Թբիլիսի), հաղորդում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ նվիրակին՝ պաշտոնը ստանձնելու առթիվ եւ  հաջողություն մաղթել կարեւոր առաքելության իրականացման գործում։

Հիշատակելով, որ եղել է Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը Սուրբ Աթոռում, նախագահն ասել է, որ քաջածանոթ է հայ-վատիկանյան հարաբերությունների հարուստ պատմությանն ու օրակարգին:

Արմեն Սարգսյանը նշել է, որ երկկողմ պատմական կապերը, մշակութային եւ հոգևոր մեծ ժառանգությունը համագործակցության հետագա զարգացման համար լավ նախադրյալներ եւ ամուր հիմք են հանդիսանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter