HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Զոհված մայր կամ հայր, քույր կամ եղբայր ունեցող զինակոչիկը կարող է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից

Զոհված մայր կամ հայր, քույր կամ եղբայր ունեցող զինակոչիկը կարող է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Խորհրդարանն արտահերթ նստաշրջանով քննարկեց կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամրագրել, որ մարտական գործողությունների ժամանակ զոհված մայր կամ հայր, քույր, եղբայր ունեցող ընտանիքի միակ զավակն ազատվի պարտադիր զինվորական ծառայությունից։

Նախագծով առաջարկվող փոփոխություններից է նաև այն, որ տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ հանրակրթական կամ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտի օրը։

Նախագծի հիմնական զեկուցող, պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ասաց, որ նման կարգավորումը «Զինապարտության մասին» օրենքում գործել է արդեն 25 տարի, սակայն «որոշակի հանգամանքների բերումով» դուրս է մնացել օրենքի նոր խմբագրման ժամանակ։

Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռոմիկ Մանուկյանն ասաց, որ նախագիծն արժանացել է հանձնաժողովի միաձայն հավանությանը, ուստի կոչ արեց կողմ քվեարկել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter