Երկուշաբթի, 23 հուլիսի

Ո՞ւր է գնում հայկական ծիրանը․ արտահանման ծավալն աննախադեպ աճել է



Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 101 492 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 56 856 տոննայի դիմաց։ Այդ թվում՝ արտահանվել է 44 131 տոննա ծիրան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19 525 տոննայի դիմաց։ Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարությունը։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ըստ հաղորդագրության արտահանման ծավալներն ավելացել են 44 636 տոննայով կամ 78,5%-ով։ Ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ. նախորդ տարի արտահանված 28 474 տոննայի մակարդակը այսօրվա դրությամբ գերազանցվել է 15 657 տոննայով կամ շուրջ 55%-ով։

Ընդլայնվել է նաեւ արտահանման աշխարհագրությունը։ Հայկական պտուղ-բանջարեղենն արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 94 862 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Իրաք, Ղազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրան, Բելգիա, Ռումինիա, Քուվեյթ, Քաթար և ԱՄՆ:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Միմաս17:57 - 11 հուլիսի, 2018
"Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 101 492 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 56 856 տոննայի դիմաց։" Ի՞ՆՉ ժամանակահատված․․․․․․․
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ