
7 կառույցներ ստացան պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ
Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել և Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը, Ռոսիա (Այրարարատ) կինոթատրոնը (իր նախնական տեսքով), Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը, Հրազդան մարզադաշտը, Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանը, Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական մետրոյի կայարանը, Գաֆեսճյան ժամանակակից արվեստի կենտրոնը (Կասկադ) ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել