Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Ֆրանսիական պիտակավորմամբ իսպանական գինիներ



Մոտ 4.5 միլիոն շիշ իսպանական վարդադագույն գինի է վաճառվել ֆրանսիական արտադրողների պիտակավորմամբ: Պաշտոնյաները հայտարարել են, որ կեղծված գինին վաճառվել է հիմնականում` ֆրանսիական սրճարաններում, ռեստորաններում և հյուրանոցներում :

Ֆրանսիայի իշխանություններից երկու տարի ժամանակ պահանջվեց` ուսումնասիրելու արտադրողների, ներկրողների, վաճառողների և դիստրիբյուտորների գործունեությունը:

Գինիների մեծամասնությունը ճիշտ է պիտակավորված եղել, սակայն 3,45 միլիոն լիտր իսպանական գինի վաճառվել է որպես ֆրանսիական:

Գինու շշերի պիտակները կամ մոլորեցնող են եղել, կամ` ամբողջովին կեղծված: Հիմնականում պիտակի` գինու ծագման հատվածը փակված է եղել կամ ուղղակի պիտակի վրա ստիկեր է փակցվել «արտադրված է Ֆրանսիայում» կամ «շշալցված է Ֆրանսիայում» ձևակերպումներով:

Փաթեթավորված գինիների ծագման պիտակը կամ  տեղակայված է եղել փաթեթի հատակին, կամ բռնակի տակ: Այս պատմությունը դժգոհության ալիք է բարձրացրել Ֆրանսիայի հարավային շրջանների գինեգործների շրջանում, որոնց արտադրանքը մրցակցում է իսպանական մատչելի գինու հետ:

Մամուլում այս նորության հայտնվելուց հետո, որ Ֆրանսիայում կարող էր վաճառվել 7 միլիոն լիտր կեղծված գինի, ֆրանսիական «Էրո» դեպարտամենտի «Երիտասարդ գինեգործների» կազմակերպության ղեկավար Ռեմի Դյուման (Remy Dumas) թվիթերյան իր էջում գրել է .

«Սպառողնե՛ր, բացե՛ք ձեր աչքերը: 10 միլիոն շիշ կեղծված գինի` Իսպանիայից»:

«Զգուշացե՛ք, ռոզեի´ սիրահարներ, սրճարանում Ձեզ կարող է տհաճ անակնկալ սպասվել»,- զգուշացնում է Le Parisien թերթը :

Ալեքսանդր Շևալյեն (Alexander Chevalier), որը հանդիսանում է մրցակցության ոլորտի քաղաքականության` սպառողների իրավունքների պաշտպանության և խարդախության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավարը, հայտարարել է, որ նրանք գտել են 4 թրեյդերների, որոնք խարդախությամբ են զբաղվել: Այս գործի շրջանակներում մեղավորներին սպառնում է մինչև երկու տարի ազատազրկում:

Այս տարվա սկզբում Ֆրանսիայի իշխանությունները հայտնաբերել են, որ 2013-2016 թվականներին 66,5 միլիոն շիշ գինի վաճառվել է Côtes du Rhône կեղծված ապրանքանիշով, խարդախության զոհ են դարձել նաև բրիտանացի սպառողները:

Նյութի աղբյուրը՝ bbc.com


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ