HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը Լատվիայի նախագահի հետ քննարկել է հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ճանապարհին Լատվիայի հետ փորձի փոխանակումը: «Հուսով ենք, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական իրադարձությունները կնպաստեն տարածաշրջանում կայունության ապահովմանը և խաղաղության հաստատմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո իրականացվող բանակցային գործընթացին:

Լատվիայի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ընտրվելու կապակցությամբ և նշել, որ Լատվիայում հետևել են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին և բարձր գնահատել այն հանգամանքը, որ գործընթացը կրել է խաղաղ և ժողովրդավարական բնույթ։ Ռայմոնդս Վեյոնիսն կարևորել է Լատվիայի հայ համայնքի դերը երկրի մշակութային և տնտեսական կյանքում, և նշել, որ այն հանդիսանում է լատվիական հասարակության արժեքավոր և անբաժանելի մասը: 

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առաջ մղմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, անկախ դատական համակարգի կայացմանը: Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են անցկացնել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ և հավելել, որ Հայաստանը Լատվիային ընդունում է որպես բարեկամ պետություն և հույսով է, որ հայաստանյան ժողովրդավարական փոփոխություններն ավելի մոտ կդարձնեն երկու երկրները: 

Զրուցակիցները կարևորել են նաև համագործակցությունը ՀՀ-ԵՄ փոխգործակցության, մասնավորապես, Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել լատվիական կողմին՝ վերը նշված համաձայնագիրն առաջիններից մեկը վավերացնելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter