HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:

Ինչպես տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը, հանդիպմանը քննարկվել են Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելայի՝ հուլիսի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետություն կատարելիք պետական այցին առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկու երկրների նախագահական կառույցների միջեւ փոխգործակցության հնարավորությանը՝ հաշվի առնելով Իտալիայի խորհրդարանական կառավարման հարուստ փորձն ու ավանդույթները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter