HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պյոտր Ցիգանկովը էքստրադիցիայի է ենթարկվել Հայաստան

Այսօր Վրաստանից Հայաստան էքստրադիցիայի է ենթարկվել հետախուզման մեջ գտնվող Պյոտր Ցիգանկովը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության համագործակցության շնորհիվ նա հայտնաբերվել էր Վրաստանի տարածքում՝ 2017 թվականի դեկտեմբերի 17-ին:

Ոստիկանությունը հիշեցնում է, որ Ցիգանկովը մի խումբ անձանց հետ կազմակերպել էր ավազակային հարձակում։

Անցյալ տարվա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11-ն անց 5-ի սահմաններում, մի տղամարդ գործարք կատարելու պատրվակով մտել էր Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերս բանկի» մասնաճյուղ ու թղթի վրա արված գրառումով սպառնացել կառավարչին՝ պահանջելով գումար: Ստանալով 200 հազար դոլարին համարժեք գումար, նա հեռացել էր
Հարուցվել էր քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշներով:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել էր հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը և ձեռնարկվեցին միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեպքի մյուս մասնակիցները հայտնաբերվել էին հոկտեմբերի 14-ի գիշերը:

Ոստիկանությունը հայտնում է, որ Ցիգանկովի էքստրադիցիայով քրեական գործի վարույթը կամբողջանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter