HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուկրաինայում շարունակվում է կարմրուկի բռնկումը. ԱՆ-ն հորդորում է զգուշանալ

Ուկրաինայում վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է կարմրուկի ևս 1021 դեպք: Այսպիսով` դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 25 հազարը, որոնցից կեսից ավելին` շուրջ 15 հազարը, երեխաներ են: Կարմրուկի հետևանքով  մահվան 12 դեպք է գրանցվել, որից 8-ը՝ երեխաներ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը:

Առողջապահության նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է ամառային հանգիստը կազմակերպելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, դիմել տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ, քանզի այս վարակի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված (առնվազն 2 դեղաչափ) պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով հնարավոր բարդությունները:

Հայաստանում 2018 թվականի փետրվար-ապրիլին արձանագրվել է կարմրուկի 17 բերովի դեպք, որոնցից 14-ը՝ չպատվաստված, իսկ 3-ը` թերի պատվաստված անձանց մոտ: Դեպքերի հավանական աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունն է:

Միաժամանակ, Ուկրաինայում գրանցվել է դիֆթերիայի երրորդ դեպքը` այս անգամ 15 տարեկան դեռահասի մոտ: Երեխան բուժման նպատակով ստացել է հակադիֆթերիային շիճուկ, վիճակը կայուն է: Առողջապահության պատասխանատուները տեղեկացնում են, որ Ուկրաինայում առկա է բավարար քանակի պատվաստանյութ և հակադիֆթերիային շիճուկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter