HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը:

Ողջունելով հյուրին` Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Գերմանիայի կուսակցական հիմնադրամները կարևոր դերակատարություն են ունեցել ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրոպայի տարբեր երկրներում, հատկապես՝ ժողովրդավարական քաղաքական համակարգերի կայացմանը նպաստելու գործում:

Նա վստահություն է հայտնել, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի փորձը նաև օգտակար կլինի Հայաստանի Հանրապետական կուսակցության համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հանրապետականը շարունակելու է իր ներգրավումը ինչպես ԵԺԿ, այդպես էլ բազմակողմ և երկկողմ այլ բոլոր միջազգային ձևաչափերում:

Նա նաև կարևորել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Հանրապետականի համատեղ ուժերով մշակվող ՀՀԿ բարեփոխումների ծրագիրը:

Մեկնաբանություններ (1)

Աննա
Հազիվ էլ Ադենաուերի պահպանողական հիմնադրամը սենց քաղաքական մեռելների բարեփոխմամբ զբաղվի։ Պահպանողական կուսակցություններն ու դրանց հիմնադրամները սաղ աշխարհում նույն հոտն ունեն՝ գարշահոտ․․․ ժամանակին ադենաուերի կազմակերպած էս խայտառակ ելույթի կապակցությամբ չենք ալարել, սղագրել ու գրել ենք, ուշադիր կարդացեք, թե ինչ վերաբերմունք ունեն դրանք, կամ նույն պահպանողական քրիստոնեա-դեմոկրատները գերմանիայի, Արձագանք՝ գերմանացի պահպանողական պատգամավորի հայաստանյան զեկույցներին https://www.aravot.am/2015/10/07/616259/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter