Երկուշաբթի, 23 հուլիսի

Պարենային և ոչ պարենային ապրանքները հնարավոր կլինի տեղափոխել մեկ փոխադրամիջոցով



Մոտ ժամանակներս պարենային և ոչ պարենային ապրանքները Ռուսաստանի Դաշնության տարածքում հնարավոր կլինի տեղափոխել տրանսպորտային մեկ միջոցով: 

Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձաժողովի պաշտոնական կայքում:

Պարենային և ոչ պարենային ապրանքների միասնական փոխադրումը, սակայն, հնարավոր է միայն այն դեպքում, երբ կբացառվի դրանց տարբեր տեսակների շփումը և փոխադարձ կեղտոտումը, և ոչ պարենային ապրանքը չի ազդի մթերքի օրգանոլեպտիկ հատկությունների (համ, հոտ, տեսք) վրա:

Նշենք, որ նմանատիպ պահանջներ կային դեռևս ՄՄ ՏԿ 021/2011  («Սննդային արտադրանքի անվտանգության մասին») տեխնիկական կանոնակարգում, սակայն դրան զուգահեռ գործում էին նաև ռուսական ազգային սանիտարական նորմերը, որոնք սահմանում էին ապրանքների միայն առանձին, անջատ փոխադրումներ:

Ըստ ԵՏՀ-ի՝ սրա պատճառով արտադրողներն ու ձեռնարկատերերը, կրում էին լրացուցիչ ֆինանսական ծախսեր, բայց այս որոշումը հնարավորություն կտա դրանք կրճատել, ինչն էլ իր հերթին կարող է նպաստել ապրանքների գների նվազմանը:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ տեխնիկական կանոնակարգն առավելություններ ունի ազգային սանիտարական նորմերի նկատմամբ, այդ պատճառով մոտ ժամանակներում նախատեսվում է հարմոնիզացնել ազգային նորմերը ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջների հետ:

ԵՏՀ հանձնաժողովից հայտնում են, որ դրանք պատրաստ կլինեն արդեն մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ