HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեժ գիծ՝ քաղաքացիական կացության ակտերի ոլորտում ծառայությունների որակը բարելավելու համար

Արդարադատության նախարարությունը գործարկել է ժամանանակից գործիքակազմով օժտված թեժ գիծ ծառայություն՝ քաղաքացիական կացության ակտերի ոլորտում քաղաքացիների խնդիրներին արագ արձագանքելու նպատակով: Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

e-hotline.am կայքի «Ծառայություններ» բաժնի միջոցով քաղաքացիները կարող են ոչ միայն տեղեկանալ Քաղաքացիական կացության ակտերի ոլորտում մատուցվող ծառայությունների, պահանջվող փաստաթղթերի, վճարների և ծառայությունների մատուցման ժամկետներին, այլ նաև էլ. փոստի, վեբ զանգի կամ հեռախոսազանգի միջոցով ստանալ տեղեկատվություն և ներկայացնել բողոք:

Նախարարությունը հորդորում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների մատուցած ծառայությունների վերաբերյալ հիմնավոր բողոքների առկայության դեպքում դիմել նախարարության թեժ գծի ծառայությանը՝ 85-00 հեռախոսահամարով կամ e-hotline.am բազմաֆունկցիոնալ պորտալի միջոցով: Նախարարությունը երաշխավորում է, որ բոլոր հիմնավոր բողոքները կուսումնասիրվեն և համապատասխան ընթացք կստանան:

 

Մեկնաբանություններ (1)

Նարինե
Բարև ձեզ։Ես ապրում եմ Ռուսաստանի Դաշնությունում։Ես և երեխաներս ունենք Ռուսաստանի քաղաքացիություն։Ամուսնուս հետ միջազգային ԶԱԳՍ ունենք՝երեխաներս իմ ազգանունով են։Հիմա ուզում ենք երեխաների ազգանունը փոխել։ամուսնուս ազգանունով։Հայաստանում մի քանի տեղ դիմել եմ իմանալու համար ինչ փաստաթղթեր են պետք և երեխաների ներկայությունը պարտադիր է թե ոչ։Ինձ ստույգ տեղեկատվություն չեն ըալիս։Խնդրում եմ եթե ունեք վացապ կամ վայբեռ տվեք Կոնտակտներ ես կապնվեմ ձեզ հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter