HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ձկնաբուծության ոլորտի զարգացման հարցերը

Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արթուր Խաչատրյանը հուլիսի 12-ին հանդիպել է «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության անդամների հետ՝ ոլորտի խնդիրները և զարգացման ուղիները քննարկելուն պատակով: 

Նախարար Խաչատրյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ձկնաբուծությունը ռազմավարական ոլորտ էնախարարության համար՝ արտահանման խթանման տեսանկյունից։

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի մեր երկրում ձկնաբուծությունը զարգանա, ավելանան արտադրության ծավալները, որակը բարելավվի, աճեն արտահանման ծավալները և ընդլայնվի արտահանման աշխարհագրությունը»,- մասնավորապեսնշել է Արթուր Խաչատրյանը։

«Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի նախագահ Արմեն Բունիաթյանը նշել է, որ այս պահին արտահանման հիմնականշուկան իրենց համար հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը, իսկ ԵՄ-ի շուկա անհրաժեշտ թույլտվություններունենալու դեպքում կարող են մուտք գործել օրգանական ձկան արտադրություն ունենալու դեպքում, ինչի համարՀայաստանն ունի բոլոր նախապայմանները։

Միաժամանակ ձկնաբույծներն ընգծել են, որ հայկական ձկնամթերքն արտաքին շուկայում մրցակցային դարձնելու համարակնկալում են կառավարության աջակցությունը՝ մի շարք հարցեր կարգավորելու համար։ Նրանք մասնավորապեսբարձրացրել են առցանց համակարգով կառավարվող հոսքաչափերի տեղադրման պահանջին վերաբերողմտահոգություններ՝ նշելով, որ այն ինչպես ծախսատար է, այնպես էլ պատշաճ սպասարկման հարցեր է առաջացնելու՝պայմանավորված կայուն էլեկտրաէներգիայի մատակարարման և ինտերնետ ծածկույթի ապահովման հետ։

Միաժամանակ անդրադարձ է կատարվել ընդերքի ջրային պաշարների խնայողաբար օգտագործման հարցին։ Մասնակիցները բարձրացրել են նաև բնօգտագործման վճարների աստիճանական ավելացմանը, ձկան տոհմանյութիմաքսազերծմանը, հարկմանը վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter