Կիրակի, 22 հուլիսի

ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարողի» 11 հավաստագիր է շնորհել



Oրինապահ հարկ վճարողներն ավելացել են ևս 11-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ լրատվական բաժինը։ 

«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը տնտեսվարողներին շնորհել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 94 տնտեսվարող, որոնցից 75-ի դիմումը բավարարվել է (այդ թվում՝ 2017 տարեվերջին ստացված 3 դիմում), իսկ 1 դիմում ուսումնասիրության փուլում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

  1. «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ» ՓԲԸ

  2. «ՆՅՈՒԶ ԴԻՓԼԻ» ՍՊԸ

  3. «Ի-ՎԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՓԲԸ

  4. «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ ՖՈՆԴ I» ՓԲԸ

  5. «ՖԼԱԹ-ՔԼԱԲ» ՓԲԸ

  6. «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ

  7. «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ

  8. «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ»  ՀԻՄՆԱԴՐԱՄ

  9. «ՏՐԱՆՍ-ԱԼՅԱՆՍ» ՍՊԸ

  10. «ԱՎՅԱՆ» ՍՊԸ

  11. «ԱՌԱՆՑՔ» ՍՊԸ


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ