HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 3 անձ

Ոստիկանությունը շարունակում է համագործակցությունը այլ երկրների իրավապահ կառույցների հետ։ Հատկապես ուշադրության կենտրոնում են ՀՀ տարածքում գտնվող միջազգային հետախուզման մեջ գտնվող անձինք։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։

Այս ուղղությամբ ՀՀ սահմանային անցակետում իրականացրած ծառայության ընթացքում, հուլիսի 13-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները հայտնաբերեցին հետախուզվող 3 անձի։

Ժամը 09։15-ի սահմաններում, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանություն բերման ենթարկվեց 33-ամյա Էդգար Թ․-ն։ Նա հունիսի 28-ից հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 322*1 հոդվածի, 2-րդ մասի՝ անօրինական արտագաղթի մեղադրանքով։ Մյուս հետախուզվողը հայտնաբերվեց ժամը 15։35-ի սահմաններում։ Սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման ենթարկվեց Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Թամազի Չ․-ն։

Նա 2000 թ․ հունվարի 9-ից, Մոսկվայի ներքին գործերի վարչության կողմից հետախուզվում էր՝ ՌԴ քրեական օրենսգրքի 162 հոդվածի, 2-րդ մասի՝ ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով։ Ժամը 18։25-ին, հայտնաբերվեց և ոստիկանություն բերման ենթարկվեց Ուրկաինայի քաղաքացի, 54-ամյա Սերգեյ Շ․-ն։

Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2016 թ․ հուլիսի 5-ից Մոլդովայի Հանրապետության քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի՝ երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով։ Հետախուզվողներին հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել հոտախուզումը նախաձեռնողներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter