Լեհական polsatnews.pl կայքը տեսանյութ է հրապարակել Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից, որում երևում է, թե ինչպես է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը քայլում այլոց օգնությամբ:
ՆԱՏՕ-ի դրոշի դուրս բերելու արարողության ժամանակ Յունկերին պահում էին երկու ձեռքից, իսկ այնուհետև օգնեցին աստիճաններն իջնել: Կադրերից մեկում էլ Յունկերին վայր ընկնելուց «փրկում է» Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Եվրամիության պաշտոնատար անձինք վստահեցնում են, որ Ժան-Կլոդ Յունկերը օրորվում էր վաղուց ունեցած ռադիկուլիտ հիվանդության պատճառով, սակայն միջազգային ԶԼՄ-ները չեն բացառում նաև հարբած լինելու տարբերակը:
Յունկերին առաջին անգամ չէ, որ կասկածում են ալկոհոլի և ծխախոտի չարաշահման մեջ: 2016 թվականին Soir թերթը գրել էր, որ Եվրահանձնաժողովի նախագահը ալկոհոլային կախվածություն ունի, իսկ Politico թերթի եվրոպական ծառայությունը Ժան-Կլոդ Յունկերին անվանել էր մոլի ծխող, ով ունի երիկամների հիվանդություն:
Մեկնաբանել