HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահրամ Մելիքյան. «Նորին Սրբության մեքենան շրջափակված է»

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել է, որը ներկայացնում ենք նույնությամբ.

«Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում։ Սույն գործողությունները դատապարտելի են և այլևս պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»։

լուսանկարում՝ Վ.Մելիքյանը, աղբյուրը՝ ֆբ

Մեկնաբանություններ (1)

Սամվել Հովասափյան
Հարգելի տեր Վահրամ Մելիքյան, Կաթողիկոսին «սրբություն» ու եկեղեցին «սուրբ» անվանելու փոխարեն, խոստովանեք ճշմարտությունը, փորձեք հասկանալ ժողովրդին, մտաբերեք թե ինչպիսի պահվածք ուներ նա վերջին տարիներին, դառնալով անօրինական իշխանությունների և հանցագործ անձերի՝ ճոխ սեղանների՝ սեղանակիցը: Ապա նայեք և տեսեք՝ հացի, հագուստի, բնակարանի, արժանավայել ապրելու կարոտ հասարակ ժողովրդին: Տեսեք Էջմիածնում, հենց եկեղեցիների բակերում ողորմություն աղերսող ընչազուրկներին և եթե իրոք դուք կամ ձեր շեֆը դյուզն չափով հավատ ունեք, ինչը որ կասկածելի է, ապա ժողովրդին լուտանքներ տալու փոխարեն՝ կարմրեք և հետևելով ձեր մյուս բարձրաստիճան շեֆին, ամբողջ թիմով հրաժարական տվեք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter