HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը մերժել է Մալիշկայի համայնքի ղեկավարին կալանավորելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, այսօր մերժել է Մալիշկա համայանքի ղեկավար Մհեր Մովսիսյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին «Հետքին» ասաց Մովսիսյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում 14.07.2018թ.-ին Մ. Մովսիսյանին քրեական օրենսգրքի 38-1542-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարի պաշտոնը, օժանդակել է 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուին` նրա օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու հանցագործության կատարմանը: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայությունը:

Ըստ տարածված հաղորդագրության՝ «Ազգային ժողովի` 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների նախընտրական փուլում` 2017 թվականի մարտ ամսին, Մովսիսյանը, հանդիսանալով ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուի` Մալիշկա համայնքի նախընտրական շտաբի ղեկավար, թեկնածուի օգտին 1300 ձայն ապահովելու և այդ նպատակով ընտրակաշառքներ բաժանելու համար վերջինիցս առձեռն ստացել է ընդհանուր` 13.000.000 դրամ գումար, որը որպես ընտրակաշառք բաժանել է Մալիշկա համայնքի բնակիչներին` 10.000-ական դրամ մեկ ձայնի դիմաց: Մհեր Մովսիսյանը, ապահովելով շուրջ 800 ձայն, ըստ նախնական պայմանավորվածության, ԱԺ պատգամավորի նույն թեկնածուին վերադարձրել է 500 ձայնի դիմաց հաշվարկված 5.000.000 դրամ գումարը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter