Հայտնի են «Ոսկե ծիրան 2018»-ի հաղթողները
«Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնն հուլիսի 15-ին ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Մրցանակակիր ֆիլմերը կարող եք դիտել այսօր՝ ժամը 12։30-ից սկսած, «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում։
Ստորեւ ներկայացնում ենք մրցանակակիր ֆիլմերը։
Միջազգային խաղարկային մրցույթ
«Ոսկե ծիրան»․ «Հրաբուխ», ռեժիսոր՝ Ռոման Բոնդարչուկ (Ուկրաինա/ Գերմանիա)
«Արծաթե ծիրան»․ «Ֆորտունա», ռեժիսոր՝ Ժերմինալ Ռոո (Շվեյցարիա)
Միջազգային վավերագրական մրցույթ
«Ոսկե ծիրան»․ «Հեռավոր համաստեղություն», ռեժիսոր՝ Շեւաուն Միզրահի (ԱՄՆ/ Թուրքիա/ Նիդերլանդներ)
«Արծաթե ծիրան»․ «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա», ռեժիսոր՝ Այնարա Վերա (Իսպանիա)
Ժյուրիի հատուկ հիշատակում
«Հստակ աշխարհ», ռեժիսոր՝ Վախթանգ Կունցեւ-Գաբաշվիլի (Վրաստան)
Հայկական համայնապատկեր հատուկ ծրագիր
Հայաստաանի ազգային կինոակադեմիայի մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն ֆիլմին․ «Եվա», ռեժիսոր՝ Անահիտ Աբադ (Հայաստան/ Իրան)
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության մրցանակը «Հայկական համայնապատկեր» լավագույն դեբյուտային ֆիլմին․ «Քամու հետ», ռեժիսոր՝ Արթուր Սահակյան (Հայաստան)
Հրանտ Մաթեւոսյանի մրցանակ լավագույն սցենարի համար․ «Մայրամուտի բեռնատարը», ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարի (Իրան/ Գերմանիա)
Սոս Սարգսյանի մրցանակ լավագույն դերակատարման համար․ Շանթ Հովհաննիսյան, «Եվա», ռեժիսոր՝ Անահիտ Աբադ (Հայաստան/ Իրան)
AAFCCJ մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն սփյուռքահայ կինոգործիչ․ Առնո Խայաջանյան, «Մենք ենք, մեր սարերը» (Ֆրանսիա/ Հայաստան)
FIPRESCI ժյուրիի մրցանակ
«Դեդե», ռեժիսոր՝ Մարիամ Խաչվանի (Վրաստան/ Քաթար)
ՊԱՏՎԱՎՈՐ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ․ Հասմիկ Պապյան
«ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ. Ջանֆրանկո Ռոզի
«ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ․ Ասղար Ֆարհադի (Իրան)
Մեկնաբանել